Հարցազրույցներ
«Նիկոլը համաձայնություն է տվել մի բանի, որտեղ ի սկզբանե Ստեփանակերտը Բաքվի տակ է, Բաքվի մեջ է...»
13.01.2023
ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է հարցադրմանը, թե ընդդիմությունը զգո՞ւմ է պատասխանատվություն այն բանի համար, որ Հայաստանի և Արցախի համար այս ծանր շրջանում դատարկ են հրապարակները, չի գեներացվում քաղաքական միտք, քաղաքական դաշտն ամուլ է... «Ընդդիմությունը միանշանակ ունի պատասխանատվություն ստեղծված իրավիճակի համար, այն իմաստով, որ չի կարողացել գեներացնել պրոցես, որը կավարտվեր Նիկոլի հրաժարականով կամ հեռացումով և շանս կտար Հայաստանին: Նիկոլի հեռացումը փրկություն չէ Հայաստանի ու Արցախի համար: Նիկոլի հեռացումը փրկության հույս է, շանս է, որովհետև մենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ամեն անգամ ասում ենք՝ գնա՛, որովհետև հաջորդ օրն ավելի վատն է լինելու: Հաջորդ օրը լինում է ավելի վատը, ասում ենք՝ էլի՛ գնա, քանի հնարավոր է փրկել: Չի գնում: Էլի ավելի վատ... Ու այսպես շարունակվեց մինչև չարաբաստիկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք պետք էին բոլոր գեոպոլիտիկ ուժային կենտրոններին և Նիկոլին, բայց ոչ հայ ժողովրդին»: