Հարցազրույցներ
Փաշինյանն ասում էր, որ իր վրա հույս չդնենք, ռուսները, նախկինները, բոլորը մեղավոր են, բացի իրենից
11.01.2023
Փաշինյանն ասում էր, որ իր վրա հույս չդնենք, ռուսները, նախկինները, բոլորը մեղավոր են, բացի իրենից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը։
Զաքարյանի համոզմամբ, Փաշինյանն ասուլիսի ընթացքում որևէ նոր բան չէր ասում, ու այս իշխանությունը շարունակում է պետության կործանման քաղաքականությունը։ Ըստ նրա՝ լրիվ հակառակ պատկերն էր Ադրբեջանի նախագահ Ալիևի ասուլիսը, որտեղ նա հստակ նախանշում էր՝ Ադրբեջանը էլ ավելի է ամրապնդվելու ու ոչ մի քայլ չի զիջելու։
Զաքարյանի կարծիքով, Փաշինյանը նորից խուսափում է պատասխանատվությունից՝ կայացնելով երկրի անվտանգությանը սպառնացող որոշումներ, օրինակ՝ ՀԱՊԿ զորավարժությունից հրաժարվելն ասվածի վկայությունն է։
24news.am