Հարցազրույցներ
Շատ արագ պետք է փոխել իշխանություններին. Արտակ Զաքարյան
11.01.2023
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսով ասաց, որ ինքը լուծում չունի և փորձեց արդարացնել իր հանցավոր անգործությունը: Զաքարյանը Փաշինյանի հերթական մեծ, կոպիտ սխալն է համարում ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելը այն դեպքում, երբ միայն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո թուրք-ադրբեջանական երեք լայնամասշտաբ զորավարժություն է անցկացվել, և հասկանալի է, որ դրանց թիրախը Հայաստանն է: 8:00-12:10 Նիկոլը ասում էր՝ ինձ վրա հույս չդնեք: Նա ասում է, որ ինքը լուծում չունի և արդարացնում է իր հանցավոր անգործությունը: 12:33-14:10 Փաշինյանը Հայաստանը վերածել է մի տարածքի, որի հետ ցանկացած կերպ կարող են վերաբերվել: 15:03-18:30 ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելը Փաշինյանի հերթական մեծ, կոպիտ սխալն է: 19:55-20:57 «Աբիժնիկի» և «գործ տվողի» կարգավիճակում 26 տարի շարունակ եղել է Ալիևը: 21:05-24:56 Հայաստանը 5 տարվա ընթացքում կարող է դառնալ Հարավային Կովկասի հենարան պետություններից: Շատ արագ պետք է փոխել իշխանություններին: 25:33-26:50 Փաշինյանը հանրային կյանքը թունավորող նոր կեղծ թեզ մտցրեց, թե բանակի բարեփոխում չի եղել: 27:18-29:18 Արևմուտքը Հայաստանին, ՀԱՊԿ-ին այլընտրանք չի խոստացել: 29:19-33:12 Երևանում բիզնեսի տեր մարդիկ պետք է հասկանան, որ այդ կեղծ թեզով Ալիևը արդեն գալիս է իրենց բիզնեսների հետևից: 33:31-35:44 Նոր վերածննդի բոլոր սցենարները միայն ազգային ուժերի պարագայում կյանքի կկոչվեն:
TV 5 հ/ը