Հարցազրույցներ
Փաշինյանը մեկ քայլ ունի անելու. Տիգրան Աբրահամյան
22.12.2022
6:47-9: 26 ՄԻԵԴ որոշման կատարումն անգամ չի կարող բերել իրավիճակի հանգուցալուծման: 10:28-14:07 Նույնիսկ իշխանությունն է խոստովանում, որ իր անարդյունք քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծվել է էթնիկ զտման վտանգ: 15:54-16:59 Հայաստանում իշխանություն է եկել մի ուժ, որը ադրբեջանական քարոզչությանը համահունչ, նույնիսկ դրանից առաջ հայտարարում է, որ Արցախը Ադրբեջան է, և վերջ: 17:17-19:24 Միայն տհասը կարող է չհասկանալ, որ Ադրբեջանն Արցախի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելուց հետո ագրեսիան շարունակելու է Հայասանի նկատմամբ: 20:17-23:46 Հակառուսական քարոզչություն գեներացնելով՝ իշխանությունը փորձում է իր պատասխանատվությունը թաքցնել: 28:34-30:58 Ադրբեջանը փորձում է հայաթափել Արցախը՝ հարվածելով հանքարդյունաբերության ոլորտին և հաստատել վերահսկողություն՝ Հայաստանից-Արցախ ճանապարհի վրա: 31:05-33:50 Շատ դժվար է ասել, թե Նիկոլ Փաշինյանը այս կամ այն կուլիսներում ինչ է խոսել: 34:35-36:01 Արցախում իրավիճակը ծայրահեղ կետի է մոտենում: ՀՀ իշխանության այս մոտեցումը չպետք է բավարարի Արցախին: 36:17-36:53 Տարօրինակ հարցադրում է, թե ի՞նչ անի Նիկոլ Փաշինյանը, առնվազն մեկ քայլ կարող անել: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ միայն տհասը կարող է չհասկանալ, որ Ադրբեջանն Արցախի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելուց հետո ագրեսիան շարունակելու է Հայասանի նկատմամբ: Աբրահամյանը շեշտում է՝ Արցախում իրավիճակը ծայրահեղ կետի է մոտենում, մինչդեռ գլխավոր պատասխանատուն՝ ՀՀ իշխանությունը, բավարարվում է կոչերով ու նամակներով, զուգահեռաբար, հակառուսական քարոզչություն գեներացնելով, իշխանությունը փորձում է իր պատասխանատվությունը թաքցնել:
TV 5 հ/ը