Հարցազրույցներ
Լաչինի միջանցքում Թուրքիայի դեսպանի հայտնվելը ուղերձ է, փորձում են նվազեցնել ՌԴ դերը ռեգիոնում
21.12.2022
ՄԱԿ Անվտանգության խորհրդում հնչած հայտարարություններն անհրաժեշտ ճնշումներ էին Ադրբեջանի նկատմամբ, բայց խնդիրն ամբողջապես չեն լուծում, ՄԱԿ ԱԽ-ն կարող է վճռական ազդեցություն ունենալ իրավիճակի հանգուցալուծման վրա, բայց դեռևս այդ կետին չենք հասել: Եթե ՄԱԿ-ը սահմանափակվի միայն այդ հայտարարություններով, այս իրավիճակում որևէ փոփոխություն չի լինի: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Անդրադառնալով Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչինի՝ Լաչինի միջանցք այցին՝ պատգամավորը նշեց, որ միջանցքի փակման գործընթացում Թուրքիան շարժիչի դեր ունի, իր քայլերով նպաստում և ուղղորդում է Ադրբեջանին՝ ցույց տալով Թուրքիայի մեծ ազդեցությունը տարածաշրջանում:
«Թուրքիայի դեսպանի հայտնվելը միջանցքում ուղերձ է պարունակում՝ ոչ այնքան Հայաստանին ու Արցախին, որքան՝ Ռուսաստանին: Թուրքիան փորձում է ՌԴ-ի դերը նվազեցնել ու հեղինակազրկել՝ ցույց տալ, որ պատրաստվում են ակտիվ գործել»,- եզրափակեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
24news.am