Հարցազրույցներ

Արևմուտքը ՀՀ-ին օգտագործում է ՀԱՊԿ-ը ներսից բարոյալքելու և կազմաքանդելու համար. Արտակ Զաքարյան

11.12.2022

 Արևմուտքը ՀՀ-ին օգտագործում է ՀԱՊԿ-ը ներսից բարոյալքելու և կազմաքանդելու համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

 
Զաքարյանի պնդմամբ, այս իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտները, չի կարողանում ապահովել երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը։
 
Ըստ նրա՝ կեղծ են այն պնդումները, թե լայնամասշտաբ ինժեներական աշխատանքներ են տարվում առաջնագծում, իշխանությունն ընդամենը քարոզչական հայտարարություններ է անում և իրականում ոչինչ էլ չի իրականացնում այդ ուղղությամբ։
 
24news.am
 

← Վերադառնալ ցուցակին