Հարցազրույցներ

Մեր սև սիրտը, Նիկոլի վարդագույն Նոր տարին ու Եվրատեսիլը

29.11.2022

 LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀԿ խորհրդի անդամ Տաթև Թադևոսյանն է։

 
Անդրադառնալով կարմիր բերետավորներին և ոստիկանության մյուս աշխատակիցներին՝ Տաթև Թադևոսյանը շեշտեց․«Իհարկե, շատ գրավիչ է ամեն ամիս մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստանալը, բայց ախր այդ աշխատավարձը հետո դուք ոնց եք վայելում, ձեր երեխաները պետք է գնան դպրոց ասեն՝ իմ պապան էնքան ուժեղ է, որ անչափահաս, հիվանդ երեխայի է ծեծում, հերոսածին ծնողների է ծեծի ենթարկում, միայն թե Նիկոլի ճանապարհը բացի։ Պատերազմից հետո ես չարությամբ էի լցված ոստիկանության հանդեպ, երբ փողոցում համազգեստով մարդ էի տեսնում՝ նրանց տղամարդ ասելը շատ մեծ ճոխություն կլինի, պարզապես չէի դիմանում և մի երկու բառ էի ասում, իսկ ընկերներս, հարազատներս, ովքեր իմ կողքին էին լինում, ասում էին՝ թե իրենց գործն է, ի՞նչ անեն։ Հազար անգամ կներեք, բայց թքած հազար հատ էդպիսի գործի վրա, թքած այն փողի վրա, որ պետք է աշխատես քեզ ծախելով, ախր ամեն ինչ չէ, որ փողով կարող ես ծախել»,-ընդգծեց ՀՀԿ խորհրդի անդամը։
 
Մանրամասները՝ տեսանյութում
 
livenews.am
 

← Վերադառնալ ցուցակին