Հարցազրույցներ
Ալեն Սիմոնյանը մեղկ է, դժվար է իր կյանքը իրականում․ Աննա Մկրտչյան
24.11.2022
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այն մասին, թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել իր դեմ, ոչ թե դատալեքսում է տեսել, այլ լրատվականներից է իմացել: Բայց, ասում է, չի ցանկացել շեղվել օրվա օրակարգից, քանի որ երեկ շատ ավելի կարևոր օր էր։
«Մեր հասարակությունը հնարավորություն ուներ ոչ միայն Սոչիից տեսնելու, որ Նիկոլ Փաշինյանը, իր սիրած լեզվով ասեմ՝ կոշիկը լիզում է Պուտինի, այլև Երևան էր եկել Բելառուսի նախագահը ... տեսանք, որ իրեն դարձյալ լակոտի պես են վերաբերվում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանը:
Վերադառնալով Ալեն Սիմոնյանի կողմից իր դեմ ներկայացված հայցին, Աննա Մկրտչյանն ասաց, որ Ալենը մեղկ է.
«Մեղկ է նաև այլ տեսանկյունից՝ չգիտի՝ Նիկոլից և գռզոներից ո՞ր մեկին ավելի մոտ հարի, որ մեկի հետ շարունակի իր աշխատանքը, դժվար է իր կյանքը իրականում։ Ես միշտ արդար բնորոշումներ եմ տվել իրենց և իրական հանգամանքներ եմ բացահայտել իրենց մասին»,-ասաց Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
mediahub.am