Հարցազրույցներ

Վարժական հավաքները տեղի են ունեցել օրենքի խախտմամբ. Տիգրան Աբրահամյան

21.11.2022

 «Իրավիճակի լարվածության աճը պայմանավորված է բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ վերջին օրերին մշտական կրակոցներին:

 
«Մասնավորապես, նաև պայմանավորված է Ռուսաստանի այն դիրքորոշմամբ, որ Արցախի հետ կապված հարցը պետք է թողնել սերունդներին: Ադրբեջանն ակնհայտորեն շատ դժգոհ է այս մոտեցումից: Այս իրավիճակում շատ են հարցնում՝ սա լա՞վ է, թե՞ վատ է. Իրականության մեջ դա լավ չէ, բայց ցավալիորեն մենք վերջին շրջանում սկսել ենք իրավիճակը գնահատել վատի ու շատ վատի միջև»: 
 
Իսկ այս պայմաններում խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ, որը ինչպես նշվում է՝ պետք է ստորագրվի մինչև այս տարվա վերջ, Տիգրան Աբրահամյանն ասաց. «Խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման հետ կապված լավագույն ձևակերպումը տվել է հենց Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ խաղաղության պայմանագրի կնքումից 10 օր հետ կարող է նոր ռազմական գործողություններ լինեն»:
 
Ինչ վերաբերում է Երկամսյա և եռամսյա վարժական հավաքներին, դրանց արդյունավետությանը և հանգամանքին, որ պետք է հավաքները դառնան 25-օրյա, պատգամավորը նշեց. «Զինված ուժերի համապատասխան օրենքը սահմանում է, թե ինչ են իրենցից ներկայացնում վարժական հավաքները, այսինքն օրենքն ինքը դրա սահմանումն ունի: Մարտական հերթապահությունը վարժական հավաքներում որևէ ձև ներկայացված չէ, սա պետք է, ըստ էության, ուղղված լինի պահեստազորում գտնվող անձանց գիտելիքների կատարելագործմանը, ուսուցմանը, բայց ոչ մարտական հերթապահությանը»: 
 
Մանրամասն՝ տեսանյութում։
 
yerevan.today
 
 
 

← Վերադառնալ ցուցակին