Հարցազրույցներ
Փաշինյանը ունի պարտքեր, որը պետք է փակի. Էդուարդ Շարմազանով
16.11.2022
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Ֆրանիսիայի Սենատի որոշումը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ չկա նման բան, որ աշխարհը չի ճանաչում Արցախի ինքնորոշման իրավունքը: Նրա խոսքով՝ թեզերը, որոնք հնչեցնում է Փաշինյանը, երբեք մեր դիմաց չեն դրել ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի ներկայացուցիչները, իսկ Փաշինյանը, իր ամբողջ թիմով, թաքուն տեղ մոմ կվառեր՝ ունենալու համար Մադրիդյան փաստաթղթի մեկ տոկոսի նման փաստաթուղթ: Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների նկատմամբ սկսված քրեական հետապնդումներին՝ Շարմազանովն ընդգծեց՝ նոր հակահայկական սցենարներին զուգահեռ՝ Փաշինյանը ազգային ընդդիմության դեմ քրեական գործերով փորձում է շեղել հասարակության ուշադրությունը: Նա գնում է տոտալիտար համակարգ ստեղծելու ճանապարհով: 06:32-08:50 Ֆրանսիայի Սենատի որոշումը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ չկա նման բան, որ աշխարհը չի ճանաչում Արցախի ինքնորոշման իրավունքը: 08:19-10:31 Անկախ նրանից, թե ինչ ժառանգություն է ստացել, Փաշինյանն ասել է, որ սկսում է սեփական զրոյական կետից: 10:39-14:09 Փաշինյանը, իր ամբողջ թիմով, թաքուն տեղ մոմ կվառեր՝ ունենալու համար Մադրիդյան փաստաթղթի մեկ տոկոսի նման փաստաթուղթ 14:14-16:39 Թեզերը, որոնք հնչեցնում է Փաշինյանը, երբեք մեր դիմաց չեն դրել ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի ներկայացուցիչները: 16:44-17:10 Եթե Արցախը նախկինները տվել էին, Փաշինյանը ո՞նց էր Շուշիում քոչարի պարում: 18:25-20:24 Նիկոլ Փաշինյանը ունի պարտքեր, որը պետք է փակի: Դրա մասին խոսել է Բոլթոնը: 20:25-21: 59 Չկա լավ առաջարկ, մենք ընտրում ենք կործանարարի եւ վատի միջեւ: 22:04-23:31 Եթե Փաշինանը կողմ էր ռուսական տարբերակին, ինչու՞ էր Փաշինյանի ընտանեկան թերթը հակառուսական թշնամանք տարածում: 28:15-31:35 44-օրյա պատերազմից առաջ էլ մենք տեսանք, որ Փաշինյանն ու Ալիեւը կոմպրոմատային պատերազմի մեջ մտան, հանկարծ Փաշինյանը սուպերհայրենասիրական թեզերով սկսեց խոսել եւ դրանից հետո եղավ պատերազմ: 32:41-32:13 Հռետորական հարց Նիկոլին և նիկոլականներին՝ եթե Էրդողանի և Նիկոլի խոսույթները նույնն են, իսկ Նիկոլն ասում էր, թե Էրդողանը եկել է Հայոց ցեղասպանությունը շարունակելու, փաստացի Նիկոլն է՞լ է ուզում ավարտել Հայոց ցեղասպանությունը: 33:08-35:25 Նոր հակահայկական սցենարներին զուգահեռ՝ Փաշինյանը ազգային ընդդիմության դեմ քրեական գործերով փորձում է շեղել հասարակության ուշադրությունը: Նա գնում է տոտալիտար համակարգ ստեղծելու ճանապարհով:
ԹՎ 5 հ/ը