Հարցազրույցներ
Բոլոր նախագահները պայքարել են Արցախի համար, Փաշինյանը ստում է՝ թե 2007-ին այն հանձնել են
14.11.2022
Պատերազմից երկու տարի է անցել, բայց թշնամին շարունակում է ավելի համարձակ մատ թափ տալ մեզ վրա, նախկինում մեր անվտանգությունն ամենաբարձր մակարդակի վրա է եղել, չենք մտածել, որ տաքսի կարող ենք նստել ու վարորդը ադրբեջանցի կամ թուրք լինի: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Տաթև Թադևոսյանը:
Անդրադառնալով քրեական հետապնդումներին՝ Թադևոսյանը նշեց, որ Արմեն Աշոտյանին և մյուս պայքարողներին ձերբակալելով չի հաջողվի լռեցնել, այդ ամենը խոսում է իշխանության վախերի մասին:
Նրա խոսքով, չորս տարի խոսում են բացահայտումների մասին, բայց որևէ դեպք չի ապացուցվել: Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ արած այն հայտարարության մասին, որ Արցախը 2007-ին է հանձնվել Ադրբեջանին՝ Տաթև Թադևոսյանը նշեց, որ եթե այդպես է, ինչո՞ւ Ալիևը չէր համաձայնվում Կազանյան փաստաթղթին, կամ ասում, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:
«Բոլոր նախագահները պայքարել են Արցախի համար, Սերժ Սարգսյանի բանակցած փաստաթղթով Արցախն Ադրբեջանի մաս չէր կարող լինել, Փաշինյանը կրկին ստում է՝ ասելով, որ 2007-ին Արցախը հանձնել են»,- ավելացրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան