Հարցազրույցներ

Լաչինով միջանցքը փակելու աշխատանք է տարվում. վտանգավոր արհավիրքների մասին քարոզչական ֆոնը լավ բանի մասին չի հուշում. Հայկ Մամիջանյան

11.11.2022

 Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին Կառավարության նիստում հանդես եկավ մի ելույթով, որն ուներ բացառապես մեկ նպատակ՝ երբ լինի արհավիրքը, կանգնի և հայտարարի՝«ես այդ մասին ասել էի»։

 
 
«Որևէ զարմանալու բանչկա, նրա ելույթն ունիընդամենը մեկ նպատակ՝ գալիք արհավիրքներից, երբ դրանք լինեն, կանգնի և ասի՝ ինչպես ես ասել էի նոյեմբերի 10-ի Կառավարության նիստում, ես այդ մասին զգուշացրել էի։ Ավելին ասեմ՝ Նիկոլ Փաշինյանը երկու ելույթ է գրել՝ մեկը՝ Կառավարության նոյեմբերի 10-ի ելույթն է, մյուսը՝ այն, որը կունենա արհավիրքից հետո»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Մամիջանյանը՝ շեշտելով՝ Փաշինյանի երեկվա ելույթը ներքին սպառման համար էր, մեղավորներ կարգելու մասին և ոչ ավելին։
 
Խոսելով արհավիրքների մասին՝ Մամիջանյանը շեշտեց՝ առկա են մի շարք տեսանելի և շոշափելի վտանգներ։
 
«Անցյալ շաբաթ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն արեց մի հայտարարություն, որ թեև ցնդաբանություն է, բայց ցույց է տալիս նրանց նպատակը. ասելով, թե Հայաստանը Ղարաբաղ է տեղափոխում սպառազինություն՝ հումանիտար օգնության անվան տակ, ադրբեջանական կողմը շատ հստակ քարոզչական աշխատանք է տանում Հայաստանն Արցախին կապող Լաչինով միջանցքը փակելու համար. դրա վտանգը խիստ շոշափելի է։
 
Երկրորդ վտանգը Հայաստանում և Արցախում հրադադարի խախտմանհաճախականությունն է ու դրա թիրախայնությունը. Ադրբեջանի կողմից օգտագործվող զինատեսակները, ադրբեջանական կեղծ քարոզչական թեզերը շատ վտանգավորարհավիրքների մասին են խոսում, որովհետևքարոզչական ֆոնն առկա է»,- ասացՄամիջանյանը։
 
Փաշինյանի իշխանության գործողությունների աղետալի հետևանքներինանդրադառնալիս Հայկ Մամիջանյանը հիշեցրեց Հայաստանի միջազգայինգործընկերների հետիշխող թիմի պատգամավորների շփումները ու միջազգային գործընկերներին տրվող իրենց դիրքորոշումները։
 
«Խորհրդարանում միջազգային գործընկերներից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորին հարցրեց՝ իսկինչպե՞ս են Հայաստանում պատկերացնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովումը։ Իշխանական պատգամավորը հարցին ի պատասխան՝ ասաց՝ մենք համարում ենք, որ անհրաժեշտ է ԼՂ-ից զորքի դուրսբերում։
 
Հարցին, թեի՞նչ զորքի մասին է խոսքը, հետևեց պատասխանը՝ բոլոր. այսպես մտածող, սրան հավատացող մարդիկ ոչ թեԱզգային ժողովում չպետք է լինեն, այլ կասկածի տակ պետք է դնել նրանց՝ Հայաստանի Հանրապետությանքաղաքացիությունը»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ չհանրայնացնելով այն ՔՊ-ական պատգամավորի անունը, որը աշխատանքային քննարկման ժամանակ խոսել է ԼՂ-ից բոլոր զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին, այսինքն՝ այն, ինչը ցանկանում և իր ելույթներում շարունակ կրկնում է Ալիևը։
 
Ընդդիմադիր պատգամավորը վստահեցրեց, որ իշխանափոխության հոտն առնելուն պես՝ ՔՊ-ականները Փաշինյանի պես իրենց մեղքերը բարդելու են ուրիշների վրա, բայց պետք է հիշեն՝ Փաշինյանը Նոյը չէ, որ բոլորին կարողանա տեղավորել իր տապանում։
 
«ՔՊ-ում չեն էլ պատկերացնում, թե ինչ արագությամբ են դատվելու. բոլորին է դա սպասվում՝ երբ իշխանափոխության հոտը գա. ասելու են՝ մենք չգիտեինք՝ ինքը գաղտնի Ադրբեջանի հետ հարաբերությունների մեջ էր, բայց դատվելը բոլորին է սպասում, ով հույս ունի, որ Փաշինյանի կողքին անվտանգ է լինելու, թող իմանա, Փաշինյանի կողքն աշխարհի ամենավտանգավոր տեղն է. Փաշինյանը Նոյը չէ, նրա տապանում ձեր համար տեղ չի լինելու, քանի դեռ մի տոկոս շանս ունեք, դարձի եկեք…»,- ասաց Մամիջանյանը։
 
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին