Հարցազրույցներ

Փաշինյանի կրակոտ ելույթը կապ չունի գործքի հետ, նա շարունակում է պոպուլիստ մնալ. Գագիկ Մինասյան

10.11.2022

 Փաշինյանի կրակոտ ելույթը կապ չունի գործքի հետ, նա շարունակում է պոպուլիստ մնալ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։

 
Մինասյանի համոզմամբ, վերջին երկու տարիներին խաղաղության իրական գործընթաց չի եղել, ընդամենը Հայաստանի իշխանությունն է առաջ մղել այդ խոսույթը, ինչը որևէ կերպ չի համապատասխանել Բաքվի կողմից իրականացվող հետևողական քաղաքականությանը։
 
Մինասյանի կարծիքով, խնդիրն այն է, որ գործքն ու խոսույթը չեն համապատասխանում իրար, իշխանությունն անընդհատ խոսում է, բայց ոչինչ չի անում։
 
Ըստ Մինասյանի՝ կեղծ են Փաշինյանի այն պնդումները, թե պետականության հիմքերը քայքայված են եղել կամ էլ, որ ի սկզբանե Արցախը նախորդ իշխանությունների կողմից դիտարկվել է Ադրբեջանի կազմում։
 
24news.am
 

← Վերադառնալ ցուցակին