Հարցազրույցներ

«Սերժ Սարգսյանի աչքն Արցախի վրա է, ձեռքը՝ զարկերակին». Արմեն Աշոտյան

05.11.2022

 Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին, թե՝ ի՞նչ նպատակով է Սերժ Սարգսյանը մեկնել Արցախ, այնտեղ ի՞նչ հանդիպումներ է ունեցել։

 
 
«Սերժ Սարգսյանը պարբերաբար լինում է Արցախում, աչքը Արցախի վրա է, ձեռքը՝ զարկերակին, հատկապես այս ճգնաժամային իրավիճակում։ Այս անգամ անձնական առիթով է, բայց օրակարգը չի սահմանափակվում միայն անձնական հարցերով։ Նախագահի մայրիկի մահվան տարելիցն է, բայց նաև այնտեղ է տեղում իրավիճակն ավելի լավ հասկանալու, հանդիպումներ ու քննարկումներ անցկացնելու համար»,- նշեց Արմեն Աշոտյանը։
 
ՀՀԿ փոխնախագահն ընդգծեց նաև, թե  Սերժ Սարգսյանի՝ Արցախ կատարած այցի առիթով ինչ վայնասունով են անդրադարձել ադրբեջանական լրատվամիջոցները։
 
Զվարթ Խաչատրյան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին