Հարցազրույցներ

Եթե Փաշինյանը Սոչի չգնար, Պուտինն ավելի հայանպաստ տեքստ կբերեր. Շարմազանով

03.11.2022

 Եթե Փաշինյանը Սոչի չգնար, Պուտինն ավելի հայանպաստ տեքստ կբերեր։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

 
Շարմազանովի համոզմամբ, Սոչիի հայտարարությունը անարդյունավետ էր, քանի որ խոսք չկար Արցախի և արցախահայերի ինքնորոշման մասին։
 
Նրա կարծիքով, խնդիրը բանակցողի մեջ է, որը չի կարողանում առաջ մղել Հայաստանի և Արցախի շահը, այն դեպքում, երբ օրեր առաջ տեղի ունեցած արցախահայության հանրահավաքը հստակ արձանագրել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
 
Շարմազանովի պնդմամբ, իշխանության ամենամեծ խնդիրը իզմերի բացակայությունն է, առավոտյան արևմտամետ են, իսկ երեկոյան՝ ռուսամետ։
 
Ըստ նրա՝ հիմա էլ՝  ծեծ ուտելուց հետո, ռուսամետ են դարձել, բայց, մինչ այդ, շաբաթներ շարունակ հակառուսականություն էին տարածում։
 
24news.am
 

← Վերադառնալ ցուցակին