Հարցազրույցներ
Ըստ Պուտինի` Փաշինյանն է ուրիշ ճանապարհով գնացել, այլ ոչ թե Սերժ Սարգսյանը. Արտակ Զաքարյան
28.10.2022
Ըստ Պուտինի՝ Փաշինյանն է ուրիշ ճանապարհով գնացել, այլ ոչ թե Սերժ Սարգսյանը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Զաքարյանի համոզմամբ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը մնացել է խաղաղ բանակցությունների ֆորմատում՝ ձգտելով հասնել հակամարտության կարգավորմանը, իսկ Փաշինյանը եկավ ու տապալեց ողջ գործընթացը՝ Հայաստանին կանգնեցնելով աղետի առջև։
Զաքարյանի կարծիքով, եթե Հայաստանը հրաժարվի Արցախից, ապա ամբողջությամբ կկորցնի իր ինքնիշխանությունն ու կդառնա անիմաստ պետություն։
Ըստ նրա՝ միջազգային հարաբերություններում Հայաստանին կարևորություն են հաղորդում ընդամենը չորս գործոն, որոնք են՝ Ղարաբաղյան հակամարտությունը, Սյունիքը, ատոմակայանը և ռուսական ներկայացվածությունը։
24news.am