Հարցազրույցներ
Նիկո՛լ, 2018-ին չէի՞ր զարմանում, որ ոչ մի գերտերություն քեզ չխանգարեց մերժել Սերժին. Արմեն Աշոտյան
04.10.2022
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն է:
- Նիկոլը գնում է աշխարհաքաղաքական վա-բանկ, և դրա գինը փակելու են հայ մարդիկ՝ իրենց կյանքով:
- Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո արդեն պարզ էր, որ մենք ունենալու ենք պրոբլեմների նոր փուլ:
- ԵՄ պաշտոնական վերջին տեսակետը հրապարակվել է 2020 թվականի դեկտեմբերին՝ Բորելի անունից, որտեղ գրված էր, որ Արցախի հակամարտությունը լուծված չէ, և, որ պետք է լուծվի կողմերին հայտնի հիմնարար սկզբունքների՝ նաև ինքնորոշման սկզբունքի հիման վրա:
- Մինսկի խմբի համանախագահ երկրներն ամբողջ գործընթացը կառուցել էին Հայաստանի «կարմիր գծերի» վրա՝ բանակցային տրամաբանության կարևորագույն սյուժեն Արցախի ժողովրդի ինքնիշխանության ճանաչումն էր. նախատեսված էր Արցախի միջանկյալ կարգավիճակ:
- Նիկոլի էս տեսակ կոմունիկացիան հասարակության հետ ծաղր է, ծաղր է նաև այն գործի հանդեպ, որին ինքը կոչված է:
- Նիկոլի ինքնահարցազրույցը պետք է կցել իրեն սպասվող քրեական գործերին:
- Երբ աշխարհը դղրդում է, ինչպե՞ս ես պատկերացնում առանձին վերցրած Հարավային Կովկասում խաղաղության պատ շարել:
- Ամենավտանգավոր բանը ճշմարտանման ստերն են:
- Ռուսաստանի հետ մեր քաղաքական, քաղաքակրթական ԴՆԹ-ները տարբեր են, բայց կենսական կարևորության դրվագներով մեր շահերը համընկնում են:
- Նիկոլը հայկական շահի հականիշն է:
- ՌԴ ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքէջում՝ «Հայկական ժամանակում», «Հավաստի աղբյուրի» ստորագրությամբ հրապարակված հոդվածից հետո, պարտավոր է արձագանքել:
- Նիկոլը թուրքերին բերեց Հարավային Կովկաս, երբ հրաժարվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից: Դա թուրքերի դեմ մեր գործիքն է եղել:
- Նիկոլն Արցախը թողնում է կամ բախտի քմահաճույքին, կամ Ռուսաստանի քմահաճույքին, կամ Ադրբեջանի վայրագությանը:
- Մեր կողմից նախաձեռնված՝ 2009 թվականի հայ-թուրքական հարաբերությունների արձանագրությունը 42.000 քառակուսի կիլոմետր տարածք, ուժեղ բանակ ունեցող հայերի կողմից նախաձեռնված գործընթաց էր:
- 2009-ի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը տարանջատվում էր Արցախից, 2 պրոցեսներն էլ միջազգային աջակցություն և ձևաչափ ունեին:
- Այսօր այդ պրոցեսն արցախյան պատերազմում մեր պարտության հետևանքներով գործընթաց է. թուրք պաշտոնյաներն ասում են՝ հարցերը ճշտվում են Բաքվի հետ:
- Այսպես կոչված, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը փոթորիկ էր, որ սկսվեց մեր երկրում 2018 թվականին:
- Նիկո՛լ, 2018-ին չէի՞ր զարմանում, որ քո շուրջ աշխարհաքաղաքական կոնսենսուս կա, որ ոչ մի գերտերություն քեզ չխանգարեց մերժել Սերժին…
2021-ին, որ խորհրդարանական ընտրությունները դրեցիր հայ ժողովրդի վզին, չէի՞ր զարմանում, որ աշխարհաքաղաքական կոնսենսուս կար…
168.am