Հարցազրույցներ
Ո՞վ է խանգարում Փաշինյանին թուղթ ստորագրել, առաջին նախագահի ասածը ընկալելի չէ
27.09.2022
Ո՞վ է խանգարում Փաշինյանին թուղթ ստորագրել, առաջին նախագահի ասածը ընկալելի չէ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Զաքարյանի համոզմամբ, ՀՀ իշխանությունները բավականին վտանգավոր խաղ են նախաձեռնել, այն մոտեցումը, որ իրենք ցուցաբերում են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նկատմամբ, անթույլատրելի է։
Զաքարյանի պնդմամբ, մենք հարցերը պետք է լուծենք Ռուսաստանի հետ մեր տարածաշրջանի տրամաբանության մեջ, որտեղ տիրապետող են թուրքական, իրանական և ռուսական շահերը։
Մեր զրուցակցի կարծիքով, Վաշինգտոնի շահերը չեն համընկնում Հայաստանի շահերի հետ և աղետ կլինի, եթե ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գա։
Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն մեզ համար խարիսխ չէ և չի էլ կարող լինել։
Մանրամասները՝ տեսանյութում։
24news.am