Հարցազրույցներ
Հրադադարի հաստատման երեք պատճառ կա. Տիգրան Աբրահամյան
16.09.2022
Երկօրյա ակտիվ մարտական գործողությունների դադարեցման մի քանի վարկած կա, կարծում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նա ասում է, որ գուցե սեղանին փաստաթուղթ կա, որի վրա աշխատում են, և հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել: Երկրորդ, չի բացառվում, որ Ադրբեջանը զորքերի վերախմբավորում է իրականացնում և կարող է նորից գնալ հարձակողական գործողությունների: Երրորդ, հնարավոր է, որ դա պայմանավորված լինի հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելության այցով:
0:00 – Սահմանին մարտերի դադարեցման հիմնական վարկածները
2:24 – Որն է լինելու Ադրբեջանի հարվածի գլխավոր ուղղությունը
4:09 – Բանակը հակահարված է տվել, բայց կան թերություններ
7:42 – Որոշ տեղերում զինվորները զորամասերում են դիմագրավել հարձակումը
10:06 – Խոցելի ժամանակահատվածի յուրահատկությունը
13:01 – Ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտության մասին
16:12 – Ինչպես դիմագրավել Ադրբեջանին, երբ Ռուսաստանը թուլացել է
20:20 – Ինչու ԱԺ-ում միասնական հայտարարություն չընդունվեց
23:22 – Ընդդիմություն-իշխանություն չհամագործակցության մասին
25:28 – Առաջնագիծ գնալու դժվարությունների մասին
26:47 – Սահմանին պատերազմ, Երևանի կենտրոնում հակաիշխանական հարնրահավաք
civilnet.am