Հարցազրույցներ

Փաշինյանը երիտթուրքերի պես զինաթափել է բանակն ու ժողովրդին. Շարմազանով

15.09.2022

 Փաշինյանը երիտթուրքերի պես զինաթափել է բանակն ու ժողովրդին: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

 
Շարմազանովի համոզմամբ, վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունը ոչինչ չի արել բանակը վերականգնելու և պատերազմին նախապատրաստելու համար, ավելին՝ մեր պետությունը անպատրաստ է եղել՝ դիմագրավելու արտաքին մարտահրավերներին։ Շարմազանովի կարծիքով, Փաշինյանի խաղաղության օրակարգը ձախողվեց, այն ի սզկբանե էր ձախողված, իսկ այս օրերին մենք տեսնում ենք դրա արձանագրումը։
 
ՀՀԿ-ական գործչի պնդմամբ, Փաշինյանը պետք է հեռանա և նրա փոխարեն պետք է գա կարող մեկը, ով կշտկի այս ծանր իրավիճակը և կապահովի պետության անվտանգությունը։
 
24news.am
 

← Վերադառնալ ցուցակին