Հարցազրույցներ

«Փաշինյանի շնորհիվ Մեղրիից մինչև Սոթք, Վարդենիս, Ջերմուկ առաջնագիծ է դարձել». Հայկ Մամիջանյան

14.09.2022

 «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է:

 
 
Հ. Մամիջանյանը նշել է.
 
Երեկ ԱԺ-ում, երբ թշնամու գործած ագրեսիայից հետո վարչապետի աթոռը զբաղեցնող անձի առաջին հրապարակային ելույթը պետք է լիներ, նա այդ ժամանակն օգտագործեց նաև սուտ տեղեկությունների հիման վրա Հայաստանի տնտեսական հաջողություների մասին խոսելու, թե իբր դա է Ադրբեջանի ռազմական գործողություններ սկսելու պատճառը:
Երեկ, այն ժամանակ, երբ Հայաստանի նկատմամբ ագրեսիա է իրականացվում,  ԱԺ ամբիոնից վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ի լուր աշխարհի հայտարարեց, թե մենք զենք չունենք, որ զենք չենք կարողանում բերել: 30 տարի զենք որտեղի՞ց էր գալիս, ո՞նց էր ստացվում, և հիմա չի՞ ստացվում:
Ինչպե՞ս կարող է պատերազմական վիճակում գտնվող երկրի ղեկավարն ԱԺ ամբիոնից ասի՝ մենք զենք չունենք, տղերք, էս ի՞նչ եք անում
Այս իշխանությունները դիրքերում նվազագույն անվտանգության պայմանները չեն ստեղծել:
 
Փաշինյանի շնորհիվ Մեղրիից մինչև Սոթք, Վարդենիս, Ջերմուկ առաջնագիծ է դարձել:
Ինչո՞ւ հայկական զորքերը պահպանությունից պաշտպանության չեն բերվում:
Գործադիրի ղեկավարն այնքան պարապ է, որ զբաղվում է ուժայինների համար Էդգար Ղազարյանի մասկի-շոուի սցենար գրելով:
Նոյեմբերի 9-ից հետո Սյունիքում հողային զիջումները կատարվել են Նիկոլ Փաշինյանի բանավոր հրամանով:
Էս, ինչ հիմա իրենք անում են՝ հայտնվելու է ՀՀ պատմության աղբանոցում, իրենց անունն էլ դառնալու է անպատվաբեր նզովք:
Ադրբեջանի հիմնական հարվածը դեռևս իրականացված չէ, ինչպես ասում է Տիգրան Աբրահամյանը:
Իրենք բանակը որպես պատիժ են հասկանում:
Ո՞նց կարելի է այդքան ապիկար լինել՝ ոչ միայն նոր դաշնակիցներ չունենք, այլև եղածի հետ հարաբերությունները վատթարացել են:
 
Սաթիկ Սեյրանյան
168.am
 

← Վերադառնալ ցուցակին