Հարցազրույցներ
«Ալեն Սիմոնյանը չի տվել մեզ ԱԺ պատգամավորի մանդատ. մեզ մանդատ տվել է հայ ժողովուրդը». Հայկ Մամիջանյան
12.09.2022
Ինձ հիացնում է, թե ինչպես են իշխող խունտայի տարբեր կոլիբրի ներկայացուցիչներ ժամանակ առ ժամանակ ստանձնում են մեր փիառ ագենտների և քաղտեխնոլոգների գործառույթները:
Մենք, ինչպես խոստացել ենք մեր ընտրողներին և ոչ միայն մեր ընտրողներին՝ առհասարակ ՀՀ քաղաքացիներին և աշխարհասփյուռ հայերին, կանգնած ենք այնտեղ, որտեղ կա մեր երկրների և պետականությունների շահերը պաշտպանելու խնդիրը: Վստահեցնում եմ, որ այս պահին դա առաջին հերթին ԱԺ-ն չէ. կան շատ կարևորագույն օրակարգեր, որոնք այս պահին այս դահլիճում բարձրաձայնվեցին»,- «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով հանրային քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ընդդիմությանն ուղղված մեկնաբանություններին:
Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը շեշտել էր, թե ԱԺ-ն ամենաբարձր լեգիտիմություն ունեցող կառույցն է, իսկ ընդդիմությունը՝ խորհրդարանի պատմության մեջ ամենացածր լեգիտիմություն ունեցող ընդդիմությունը։
Հայկ Մամիջանյանը նկատեց, որ խորհրդարանական աշխատանքն ամենևին չի ենթադրում բացառապես ԱԺ դահլիճում ֆիզիկապես գտնվել: «ՔՊ ֆրակցիայում որոշ դեմքեր կան, որոնք քաղաքականության մեջ գտնվելուց զատ՝ ոչինչ անել չեն կարող, ու երևի այդ արշինով էլ չափում են ընդդիմությանը:
«Պատիվ ունեմ» խմբակցությունն ակտիվորեն ներգրավված է եղել և կլինի խորհրդարանական դիվանագիտության, խորհդարանի այս կամ այն վերահսկողական ֆունկցիաների իրականացման, մեր քաղաքացիների շահերի պաշտպանության մեջ»,- հավելեց պատգամավորը:
Անդրադառնալով մանդատներից զրկելու մասին Ալեն Սիմոնյանի պարբերական հայտարարություններին՝ Հայկ Մամիջանյանը հիշեցրեց, որ իրենց Ալեն Սիմոնյանը չի տվել պատգամավորի մանդատ, այլ հայ ժողովուրդը:
«Մենք հայ ժողովրդին և՛ մեր ընտրողներին, և՛ ոչ մեզ ընտրած քաղաքացիներին 100 տոկոսով հաշվետու ենք՝ բոլոր կտրվածքներով: Մանդատը մեզ համար ընդամենը գործիք է»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան
168.am