Հարցազրույցներ

Մեզ տրվելու է ռևանշի հնարավորություն

01.08.2022

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ խորհրդի անդամ, մեդիափորձագետ Հայկ Դերզյանը։
 
Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդները նոր են վերադարձել Արցախից, և Հայկ Դերզյանը հաղորդման ընթացքում խոսեց իրենց տպավորություններից ու մտահոգություններից՝ նշելով, որ արցախցիների առաջ բազմաթիվ խնդիրներ են ծառացած, և դրանցից մեկն էլ ինքնիշխանության գիտակցման բացակայությունն է։ Անորոշությունից, խուճապից, կորուստներից հիասթափված արցախցիները հույս չեն կապում Հայաստանի հետ՝ մտածելով, որ Հայաստանն այլևս իրենց անվտանգության երաշխավորը չէ։ Ուստի այնտեղ աշխատանք կա կատարելու այդ մարդկանց հասկացնելու համար, որ շարքային հայաստանցին ձեռքերն Արցախից ու արցախցիներից չի լվացել, և հաջորդ իշխանության օրոք Արցախը նորից Հայաստանի համար գերկարևոր է լինելու։
Մեդիափորձագետը խոսեց Ադրբեջանի ագրեսիվ տեղեկատվական քաղաքականությունից․ հատկապես նախորդ շաբաթվա մեջ պաշտոնական Բաքուն ապատեղեկատվություններ էր տարածում իբրև Արցախի ու Հայաստանի կողմից խախտվում է կրակի դադարեցման ռեժիմը։ Ըստ Հայկ Դերզյանի՝ այդպիսով Ադրբեջանը փորձում է հաղթաթղթեր ունենալ՝ Հայաստանի ու Արցախի վրա հերթական հարձակումն արդարացնելու համար։ Նա հնարավոր համարեց Ադրբեջանի կողմից հերթական սանձազերծած պատերազմը՝ ասելով, որ մենք ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք դրան։
 
Մանրամասները՝ տեսանյութում
 
livenews.am
 

← Վերադառնալ ցուցակին