Հարցազրույցներ
Շարմազանովը պատերազմը դադարեցնելու խնդրանքով Ռուսաստանին դիմելու քննարկումների որոշ մանրամասներ է բացահայտել
20.06.2022
Հայաստանի իշխանությունները կարող էին պատերազմը Ղարաբաղում զգալիորեն ավելի շուտ կանգնեցնել։ Փակ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին անձամբ ինձ, եւ ոչ միայն ինձ, տեղեկացրել է, որ ռուսական կողմից պատերազմը կանգնեցնելու առաջարկ է ստացվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հունիսի 21-ին ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով նախագահ Վահագն Խաչատուրյանի վերջերս արած հայտարարությունը, որը վերաբերում էր Ղարաբաղում պատերազմի թեմային։
Ինչպես նշել է ընդդիմադիրը, մարտական գործողությունները դադարեցնելու առաջարկ եղել է նաեւ իր կողմից։ Շարմազանովն իր կարծիքը հնչեցրել է առաջին փակ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին։ «Այն ժամանակ ես նրան առաջարկեցի դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ պատերազմը կանգնեցնելու խնդրանքով եւ համաձայնել ռուսական կողմի առաջարկներին։ Չէ՞ որ մարդկային եւ տարածքային նոր կորուստների հավանակնությունն ավելանում էր։ Նիկոլ Փաշինյանն իմ առաջարկը բացասական չի ընդունել։ Կարելի է անգամ ասել, որ դրական է պատասխանել եւ համաձայնել է։ Բայց խնդիրն այն է, որ մի ամբողջ շաբաթ նա ռուսներին չի դիմել... Հոկտեմբերի 19-ին նրան ուղիղ հարց են տվել. «Մենք պարտվե՞լ ենք»։ Նա ի պատասխան խոստովանել է, որ այո, սա պարտություն է։ Ասել է, որ մենք ինչ-որ կերպ իրավիճակը շտկելու հնարավորություններ չունենք։ Ուրեմն, ինչո՞ւ նա պատերազմը չկանգնեցրեց դեռեւս հոկտեմբերի 19-ին։ Կարծում եմ, որ այդ մասին միայն իրեն է հայտնի։ Բազմաթիվ վարկածներ կան»,- ասել է ՀՀԿ-ի մամուլի քարտուղարը։
Գործող իշխանությունը, նրա կարծիքով, ինքնուրույն չէ։ Այդ քաղաքական թիմը, ընդդիմադրի կարծիքով, փորձում է միայն բոլորին հարմարվել։ Խոսքը խոշոր աշխարհաքաղաքական խաղացողների մասին է, ինչպիսին են ԱՄՆ-ը, ԵՄ-ը եւ Ռուսաստանը։
news.am