Հարցազրույցներ
Փաշինյանը չունի իշխանություն, աջից Էրդողանն է աջակցում, ձախից՝ Ալիևը
19.06.2022
Փաշինյանը չունի իշխանություն, աջից Էրդողանն է աջակցում, ձախից՝ Ալիևը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանովի համոզմամբ՝ ընդդիմության շարժումը չի պարտվել և ոչ էլ նահանջել է, ընդհակառակը, կան էական ձեռքբերումներ։ Նրա խոսքով, ո՞վ կպատկերացներ, որ 2018 թ․-ին ՀՀԿ-ն բազմահազարանոց երթեր և հանրահավաքներ կկազմակերպեր։
Մեր զրուցակիցը նաև հերքեց ընդդիմության մեջ գոյություն ունեցող հակասությունների ու հատկապես նախագահներ Սարգսյանի և Քոչարյանի ոչ հարթ հարաբերությունների մասին խոսակցությունները։
Բանախոսի պնդմամբ՝ Փաշինյանը ստում է, երբ նշում է, թե նախկիններն են Արցախը հանձնել Ադրբեջանին։ Նրա ձևակերպմամբ, եթե Քոչարյանն ու Սարգսյանը հանձնել էին, ապա ինչո՞ւ Ալիևը չի վերցրել։
Մանրամասները՝ տեսանյութում։
24news.am