Հարցազրույցներ

Սահմանազատման հանձնաժողովի կազմի մեջ կային մարդիկ, ում ես հարգում էի. ափսոս. Արմեն Աշոտյան

24.05.2022

 «Ցավում եմ՝ մեջները  մարդիկ կային, որոնց մինչև այս ամեն ինչը (երևի լավ չէի ճանաչում) հարգում էի, հիմա հասկացա, որ անգամ բարևիս արժանի չեն եղել, ուր մնաց՝ ավելի լուրջ վերաբերմունքի: Բայց նրանք այդքան չկան, որ նրանցից խոսենք, որովհետև չարիքի մայր մեղուն Նիկոլ Փաշինյանն է: Այն պահից, երբ կվերանա Նիկոլի քաղաքական գոյությունը, այդ պահից բոլոր սպասարկուները կդառնան պարզապես պատմության աղբամանում նետված ու վերաօգտագործման չենթակա, տոքսիկ թափոններ»,- ԱԳՆ շենքի մոտ անհնազանդության ակցիայի ժամանակ՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմին՝ նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը:

 
 
Նա վստահեցրեց՝ այդ կազմը Նիկոլ Փաշինյանի թուրքական երազանքը կյանքի կոչող սպասարկուների խումբ է:
 
Իսկ առհասարակ, Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ Փաշինյանի Բրյուսելյան այցն ազգային աղետ էր:
 
 
«Եթե նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ չլիներ, օրինակ, Գորիս-Կապանը չէր հանձնվելու, 240 կմ Զանգելան-Կուբաթլու հատվածը չէր հանձնվելու: Եթե Նիկոլ Փաշինյանը «չհաղթեր» խորհրդարանական ընտրություններում, Հայաստանի բանակցային փաթեթում կմնար Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ՄԽ համանախագահները մեզ հետ չէին խոսի այն քամահրական տոնով, որով խոսում են, Բրյուսելում, Մոսկվայում, Վաշինգտոնում հայական շահը փաստարկված ներկայացնող մարդիկ կլինեին:
 
 
 
Բրյուսելում Եվրոպական միությունը դեռևս 2017 թ. ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունք»,- հավելեց նա:
 
Զարուհի Դիլանյան
168.am
 

← Վերադառնալ ցուցակին