Հարցազրույցներ

Կասեցնելու ենք խաղաղության գործընթացի քողի տակ Արցախն Ադրբեջանին հանձնելը. Արտակ Զաքարյան

21.05.2022

Փաշինյանի հրաժարականի դեպքում ընդդիմությունը փոխելու է արցախյան օրակարգը, այն է` կասեցնելու է խաղաղության գործընթացի քողի տակ Արցախն Ադրբեջանին հանձնելը. այդ մասին ասել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նա նշում է, որ Փաշինյանից հետո ստեղծվելիք ժամանակավոր կառավարությունն առաջարկելու է արցախյան հակամարտությունը լուծել ինքնորոշման իրավունքի հենքի վրա: Եվ սա, Արտակ Զաքարյանի խոսքով, ընդդիմության նոր օրակարգն է:  

civilnet.am

← Վերադառնալ ցուցակին