Հարցազրույցներ

Մենք մեր ընտրողներից ստացել ենք մանդատ՝ հեռացնելու օրվա իշխանությանը. Հայկ Մամիջանյան

19.05.2022

 Մենք մեր ընտրողներից ստացել ենք մանդատ՝ հեռացնելու օրվա իշխանությանը. այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

 
 
«Թե  մեր ընտրողները, թե այլ քաղաքացիներ, արդեն իսկ համարում եմ, որ միակ ճանապարը սա է: Ես իհարկե անելիք ունեմ Ազգային ժողովում, որովհետև նոր վարչապետն ընտրվելու է ԱԺ-ում»,-նշեց պատգամավորը:
 
 
Հայկ Մամիջանյանը՝ խոսելով 250 հոգանոց ցուցակի մասին, նշեց, որ այնտեղ ներառված են լավագույն մասնագետներ:
 
«Նախկին կառավարողների օրոք միջին աշխատավարձը 3 անգամ բարձրացվել է, կենսաթոշակը 3 անգամ բարձրացվել է, և որն ամենակարևոր ցուցանիշն է ինձ համար, ես հանգիստ կարող էի գնալ Շուշի: Սյունիք գնալուց ստիպված չէի ճշտել, թե որ ճանապարհն է անվտանգ, որ պարագայում 100 տոկոս գերի եմ ընկնելու: Նախորդ իշխանությունների օրոք մենք ցավալի պարբերականությամբ հողային կորուստներ չէինք ունենում»,-ասաց նա:
 
 

iravaban.net
 

← Վերադառնալ ցուցակին