Հարցազրույցներ

«Նիկոլիզմից ազատվելու համար ընդունելի են բոլոր ճանապարհները». Մարգարիտ Եսայան

17.04.2022

 «Բոլոր ճանապարհները, որոնք միտված կլինեն նիկոլիզմից ազատվելուն, ինձ համար ընդունելի են, և կապ չունի, այդ ճանապարհները օրինական են, թե ոչ»։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը՝ հավելելով.

 
 
«Դանակն արդեն ոսկորին է հասել: Իշխանությունը զավթած մարդն ու նրա խմբակը բաց և անթաքույց հայտարարում են, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, որ Հայաստանից տարածքներ են տրվելու Ադրբեջանին»,-ասաց Մ. Եսայանը՝ ընդգծելով, որ ողջ ժողովուրդն իր խոսքը պետք է ասի, որովհետև այդ ազատագրված տարածքները Նիկոլն իր տանից չի բերել:
 
Մ. Եսայանի փոխանցմամբ՝ անժամկետ ակցիաների մեկնարկը տված Արթուր Վանեցյանի կոչին պետք է բոլորն արձագանքեն, որովհետև չարձագանքելու դեպքում ինչպես Ազատության հրապարակը, այնպես էլ Սևանը վաղը կարող է մերը չլինել, քանի որ դավաճանները երկիրը հանձնում են.
 
«Ես հույս ունեմ, որ այս ակցիան արդյունքի կբերի. ինքս ցանկացած տեսակի պայքարի կողմնակից եմ ու պատրաստ եմ պայքարել մինչև վերջ, քանի դեռ նիկոլիզմը չի ավարտվել, քանի դեռ Հայաստանն ու Արցախը վտանգի մեջ են: Ուստի, եթե մենք մեզանից ինչ-որ բան ենք ներկայացնում, կերևա այս օրերին»:
 
 
 
Մանրամասները’ տեսանյությում:
 
Աղավնի Սուքիասյան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին