Հարցազրույցներ

Պատկերացրեք՝ ինչ օրհասական է վիճակը, որ նախագահ Սարգսյանն անձամբ է մասնակցում հանրահավաքին․ Արմեն Աշոտյան

05.04.2022

 ՀՀ Երրորդ նախագահ,  ՀՀԿ նախագահ, Սերժ Սարգսյանը մասնակցելու է այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին. այս տեղեկությունը լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

 
 
«Մասնակցելու է ոչ միայն՝ որպես կազմակերպիչ ուժերից մեկի ղեկավար, ՀՀԿ նախագահ, մասնակցելու է ոչ միայն՝ որպես Արցախի և Հայաստանի ազատության և անվտանգության համար հսկայական «ամագ» ունեցող մարդ, այլ մասնակցելու է նաև՝ որպես ՀՀ մտահոգ քաղաքացի՝ քաղաքացի, որը տանը նստել չի կարող, երբ տեսնում է, թե ինչ է կատարվում մեր երկու հայկական միավորների շուրջ։
 
Պատկերացրեք՝ ինչ օրհասական է վիճակը, որ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն կազմակերպում է պայքար այս գործող իշխանությունների դեմ և Արցախի համար, այլ նաև անձամբ մասնակցում է այդ հանրահավաքին։ Վերջին անգամ այսպիսի օրհասական վիճակ եղել է, երբ հանդիպել էին ՀՀ երեք  նախագահները՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը»,- ասաց Արմեն Աշոտյանը։
 
 
Նա հավելեց՝ Երրորդ նախագահը ելույթ չի ունենա, կլինի հանրահավաքի մասնակիցների շարքերում՝ ժողովրդի հետ։

 Զվարթ Խաչատրյան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին