Հարցազրույցներ

Սպեցի տղերքին մաքրուհու ֆորմա են տվել մեր պահած բանակի վրա հոխորտացողները. Հայկ Մամիջանյան

01.04.2022

Սպեցի տղերքին մաքրուհու ֆորմա են տվել մեր պահած բանակի վրա հոխորտացողները: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

 
Մեր զրուցակցի համոզմամբ՝ իշխանությունը ձեռքերը լվացել էր Փառուխում տեղի ունեցած բախումներից և ընդհանրապես Արցախից, իսկ հետո մանիպուլյացիաներ էր տարածում այդ ամենի մասին։
 
Պատգամավորի կարծիքով՝ իշխանության հայտարարությունների և գործողությունների հետևանքով այլևս 
ոչ ոք չի հիշատակում ինքնորոշման իրավունքի մասին, խոսում են միայն իրավունքների մասին, իսկ սա դիլետանտիզմ չէ, այլ մաքուր դավաճանություն:
Խոսելով hայ-ռուսական փոխհարաբերությունների մասին` նա նշեց, թե ԱԳՆ֊ի հայտարարությունը խոցելի էր ռուս խաղաղապահների մասին, ըստ նրա, մեր պետությունը չպետք է այդպես շփվի դաշնակցի հետ։ 
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
24news.am
 

← Վերադառնալ ցուցակին