Հարցազրույցներ

Պատերազմը ուզել-չուզելով չի. եթե հայ ժողովուրդը հաղթանակներ չտաներ, որտե՞ղ կլիներ և կլինե՞ր ընդհանրապես. Արտակ Զաքարյան

17.03.2022

 Թուլամորթություն եւ հայրենադավություն է: Այս մասին NEWS.am-ի TALK TIME հաղորդման ժամանակ նշեց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ իշխանությունները անտեսում ու չեն ընդունում, որ հակառակորդը Ներիքն Հանդ գյուղի ուղղությամբ մեկ կմ առաջ է եկել եւ վրաններ դրել:

 
«Դա նշանակում է, որ արդեն իսկ ունեն թուրքերի հետ պայմանավորվածություններ, վաղուց արդեն Հայաստանի սահմանները, Հայաստանին պատկանող տարածքները արդեն իսկ նվիրաբերել են: Իսկ ՊՆ-ին հրահանգավորված է, որ դուք աչք փակեք կամ մեզ հետ միասին կապիտուլյացիոն քաղաքականությունը շարունակեք: ՊՆ-ն նույնիսկ առանց ամոթի արձագանքում է այս թուրքամետ, թուրքահաճ իշխանությունների քաղաքականությանը: Հայաստանը կորցնում է ամեն ինչ, կորցնում է իր ոչ միայն սահմանները, այլեւ վաղը, մյուս օրը սահմանամերձ բնակիչներին ապահովելու հարցը, Հայաստանը կորցնում է ընդհանուր իր դերը տարածաշրջանում, իր ազդեցությունը, Հայաստանը դառնում է գերի, հայ ժողովուրդն ապրելու է որպես գերի, ոչինչ չի կարողանալու անել, զուտ որպես սպառող, 2-րդ, 3-րդ կարգի բնակչի կարգավիճակով: Սրանք որեւէ հեռանկար Հայաստանին չեն ցանկանում թողնել: Այսինքն Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարում են, որ երբեք թույլ չենք տալու, որ Հայաստանը նորցի ոտքի կանգնի: Սրանք գլխիկոր համաձայնեցված համաձայնեցնում են այդ քաղաքականությունը»,-ասաց նա: 
 
Արտակ Զաքարյանը նկատեց, որ այդ տարածքները կարեւոր կետեր են. «Ջրի վերահսկողությունն իրենցն է, որ վաղը հայ բնակիչները գնան ադրբեջանցիներին խնդրեն, որ ջուր տան կամ չտան, անընդհատ դողան, որ եթե մի բան այն չանեն, ադրբեջանցիները կթունավորեն ջուրը եւ մի ամբողջ համայնք իր հարակից բնակավայրերով վտանգի տակ կլինի, կփակեն ճանապարհները: Այնպես, ինչպես խորհրդային տարիներին անընդհատ խեղդում էին արցախցիներին՝ կոմունիկացիաներն իրենց ձեռքը վերցնելով: Կարող են նաեւ որոշել, որ ասեն՝ ինչո՞ւ պետք է այս ժողովուրդն այստեղ ապրի, 7 միլիոնանոց սփյուռք ունի, էս 3 միլինոն էլ թող գնան դառնան սփյուռք եւ ազատեն տարածաշրջանը, դառնա լիարժեք թուրքական միջանցք»,-ասաց նա:
 
Արտակ Զաքարյանը համոզմունք հայտնեց, որ սահմանազատում իրականացնելու դեպքում ադրբեջանցիները իրենց վերցրած տարածքներից հետ չեն գնալու, ավելին՝ չեն էլ համաձայնելու սահմանազատում իրականացնելուն, քանի որ ամեն ինչ վերցրել են:
 
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ իշխանությունները հայտարարում են՝ ի՞նչ եք ուզում, մենք հիմա պատերազմի մեջ մտնե՞նք ադրբեջանցիների հետ, Արտակ Զաքարյանն արձագանքեց. «Դա ամենասրիկայությունն է, որ Նիկոլենք անում են: Պատերազմը ուզել-չուզելով չի: Ոչ ռուսներն էին պատերազմ ուզում, ոչ ուկրաինացիները, բայց երկուսն էլ կռվում են իրենց իրավունքների համար: Հայ ժողովուրդը 300 եւ ավելի պատերազմներում հաղթանակ է տարել պատմության ընթացքում, հիմա պատկերացրեք՝ հաղթանակ չտաներ, որտե՞ղ կլիներ հայ ժողովուրդը: Կլինե՞ր ընդհանրապես: Դա հայ մարդուն էշի տեղ դնելու ամենակլասիկ բանաձեւն է»:
 
 news.am
 

← Վերադառնալ ցուցակին