Հարցազրույցներ

Նիկոլը դարձել է մերսման ծառայություն մատուցող, որին բոլորն օգտագործում են.Արմեն Աշոտյան

16.02.2022

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախի համար ՀՀ իշխանությունների կողմից քայլեր չձեռնարկելու, ԵԱՀԿ շրջանակներում Փաշինյան-Ալիև հեռավար հանդիպման, Շուշիի հռչակագրի ստորագրման և Նիկոլ Փաշինյանին վերընտրելու թեմաներին։ ՀՀԿ փոխնախագահն անդրադարձավ այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ իշխանությունները կառուցողական քայլեր ձեռնարկում են Արցախը վերադարձնելու մեխանիզմներին՝ նշելով, որ Արցախի կարգավորման հարցը լուծվում է ՀՀ մայրաքաղաք Երևանում․ «Այս իշխանությունները ոչնչացրել են այն արժեքները, որոնց վրա կառուցվել է ՀՀ-ն»,- նշեց նա։ Աշոտյանը նշեց, որ ստեղծված իրավիճակի մեղավորը մենք ենք, որ առնվազն դավաճանություն գործած քաղաքական թիմի ղեկավարին վերընտրեցինք որպես վարչապետ։

Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված Շուշիի հռչակագրին անդրադառնալով՝ ասաց, որ էմոցիաները մի կողմ դնելով՝ առանց այդ հռչակագրի էլ Թուրքիան բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին. «Շուշիի հռչակագրի հետևանքը աշխարհաքաղաքական է»։ «Իշխանություններն աշխարհաքաղաքական այս խնջույքի մեջ՝ Նիկոլի գլխավորությամբ, դարձել են մերսման անհատական ծառայություն մատուցող, որին հարյուր դոլար տալիս են՝ գնում»։

Քնարիկ Պետրոսյան

oragir.news

← Վերադառնալ ցուցակին