Հարցազրույցներ
Ռուսները չլինեին, Նիկոլը ամբողջ Ղարաբաղը տալու էր, գար հրապարակ ու ասեր՝ ընտրեք ՔՊ-ին
04.02.2022
Ռուսները չլինեին, Նիկոլն ամբողջ Ղարաբաղը տալու էր, գար հրապարակ ու ասեր՝ ընտրեք ՔՊ-ին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Զաքարյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանը շատ բարեկիրթ է, կարող է նաև շանս տալ, բայց այս իշխանությունից պետք չէ ակնկալել, թե նրանք կարող են որևէ քայլ անել ղարաբաղյան բանակցությունները վերականգնելու և բարենպաստ դիրքեր զբաղեցնելու համար։
Խոսելով անցյալի մասին՝ Զաքարյանը հիշեց, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն իր թերթում գրում էր, թե Սերժ Սարգսյանը հողերը ծախում է, իսկ իրականում հենց նա պոպուլիզմով ՀՀ-ն կործանեց և շարունակում է կործանել։
Մանրամասները՝ տեսանյութում։
24news.am