Հարցազրույցներ

«Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, և լեգիտիմ է նրան հեռացնելու ցանկացած միջոց». Արմեն Աշոտյան

19.11.2021

«Պրեսսինգ» հաղորդաշարում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն է:

 
Բանախոսն ընդգծում է՝
 
 
Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որը նման է կանխատեսելի շարունակությամբ, ոչ նորմալ, այլ ужас սերիալի:
Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, լեգիտիմ չեն նրա հայտարարությունները, և լեգիտիմ է նրան հեռացնելու ցանկացած միջոց:
Կամ Նիկոլը պետք է հեռանա, կամ շարունակելու է սպանել մեր երեխաներին՝ հերթական արհավիրքը բերելով:
Սյունիքը մերկացվեց, դարձավ խոցելի, երբ Փաշինյանը հրահանգեց զորքերը հետ քաշել. սա դիտավորյալ հետևողական քաղաքականություն է, նպատակը՝
1. Հայկական պետությունից թողնել ձևանմուշ
 
2. Կտրել մեզ Իրանից
 
3. Հակառուսական տրամադրությունների միջոցով ապահովել վերջնական աշխարհաքաղաքական շրջադարձ:
 
Աշխարհն ականատես է ղարաբաղանման մի քանի կոնֆլիկտների, բայց ոչ մի ազգ իր շահը չի զիջում՝ ասելով, թե աշխարհը հոգնել է…, ոչ պաղեստինցիները, ոչ հրեաները, ոչ հույները…
Հայաստանում 2018-ին իշխանության է եկել ամենառուսատյաց խունտան, բայց այսօր դարձել է ամենառուսահպատակը:
Այսօր Հայաստանն այնքան է կորցրել ինքնիշխանությունը, որ չունենք ինքնուրույն ոտքի կանգնելու կապիտալ, ռեսուրս, ներուժ:
Հայաստանին պետք է Մարշալի պլանի նման վերականգնման աշխարհաքաղաքական պլան:
Նիկոլ Փաշինյանը մսխեց ՀՀ ինքնիշխանությունն այնպես, որ այսօր երկիրը դարձել է պրոտեկտորատ:
 
Պատերազմից հետո՝ 2020թ. նոյեմբերի 10-ին, մենք ավելի լավ վիճակում էինք՝ որպես պետություն, քան այսօր: Այն ժամանակ աշխարհը կարծում էր՝ պատերազմում պարտված ղեկավարը՝ Նիկոլը, գնալու է: Հունիսի 20-ի ընտրություններից հետո աշխարհը զարմացավ՝ դա նշանակում է, որ այս ժողովրդի հետ կարելի է անել ամեն ինչ:
 
Կարգավիճակը և հիմնարար սկզբունքները տարբեր բաներ են: Կարգավիճակը պարտադրվում է վերևից, հիմնարար սկզբունքները՝ ներքևից՝ ժողովրդի կողմից: Վերջին 6-7 ամիսների ընթացքում այս իշխանություններն առհասարակ չեն խոսում հիմնարար սկզբունքների մասին:
Ռուսաստանը չի շտապում կարգավիճակի հարցը քննարկել: Ռուսաստանը երկար խաղ է խաղում, իսկ արդյո՞ք Հայաստանը մի թոքով շնչահեղձ չի լինի այս երկարաժամկետ խաղում: Ես հասկանում եմ Ռուսաստանի շահը, բայց չեմ տեսնում այստեղ Հայաստանի շահի լիարժեք արտահայտումը:
Մեզ ասֆալտ են տալիս, փոխարենը՝ տանում են մեր հայրենիքը:
Ցավոք սրտի, ընդդիմությունը և հասարակությունը չի կարողացել խոչընդոտել Փաշինյանի դավաճանական ոչ մի քայլի:
Փաշինյանը 2020թ. մայիսին չստորագրեց սեղանին դրված փաստաթուղթը, որովհետև գնում էր խորհրդարանական ընտրությունների, հունիսի ընտրություններում ռիսկի չդիմելու համար շշնջացել է ինչ-որ «մարդկանց» ականջին, թե՝ ընտրվեմ՝ հետո կստորագրեմ:
Հայաստանը բանակցային այն դիրքերում չէ, որպեսզի լծվի դելիմիտացիայի և դեմարկացիայի նման լուրջ պրոցեսին:
 
Կապիտուլյանտն ընտրարշավի ժամանակ շահարկեց գերիների թեման, իսկ հիմա դրա կարիքը չունի: Վերջին շրջանում փորձում էր պարտության ամբողջ մեղքը բարդել բանակի վրա, հիմա երկրորդ արարն է՝ հիմա գերիներն են մեղավոր…
Ընդդիմության մեջ կա իդեաների ճգնաժամ:
Քանի դեռ Փաշինյանին հաջողվում է մեզ՝ հայերիս բաժանել, նա տիրելու է մեզ: 
Մեր ազգային իմունիտետն անջատել են և օրվա «հացփողի» խնդիրների հետևում մեզ կուրացնում են երկարաժամկետ վտանգների նկատմամբ:
Ընդդիմության ընդդիմության մեջ բազմաթիվ սրտացավ մարդիկ կան, բայցև կան նաև պղտոր ջրի մեջ ձուկ որսացողներ:
 
Սաթիկ Սեյրանյան
168.am
 

← Վերադառնալ ցուցակին