Հարցազրույցներ

«Արմեն Սարգսյանը զբաղված է իր շահերը սպասարկելով, իր ուղևորություններով՝ Ամենայն հայոց տուրիստը, դիտորդը». Էդուարդ Շարմազանով

14.11.2021

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է:
 
Իշխանության կապիտուլյացիայի խորհրդանիշի համար փեշակ է դարձել՝ բոլորին մեղադրել, բացի իրենից:
Հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանի արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ ասել եմ՝ կհաղթե՞ս՝ բոլոր դափնիները քեզ, կպարտվես՝ մեղավորն ու պատասխանատուն դո՛ւ ես:
Հոկտեմբերի 12-ին եմ ասել՝ գնա խնդրի քո դաշնակից երկրի ղեկավարին՝ Պուտինին, որպեսզի կանգնեցնի պատերազմը, որովհետև վաղը ավելի վատ կլինի:
Հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը շատ անկումային տրամադրություն ուներ, նույնիսկ թաքնված օրերին բունկերից այդպես չէր խոսում, շփոթված էր: Այդ օրն իմ հարցին, թե՝ ի՞նչ եք բանակցում, ասաց՝ 5+2: Հոկտեմբերի 19-ին Հայաստանի գլխավոր բանակցողը՝ Փաշինյանը, ընդունել է, որ պատերազմում պարտված է, բոլոր ձայնագրությունները կան, թո՛ղ հրապարակեն:
Հանրությունը և քաղաքական ուժերը մեղավոր չէին, որ 44 օր շարունակ խաբում էին, թե հաղթելու ենք, հետո, вдруг, կապիտուլյացիա են ստորագրում:
Էս մարդն ամբողջ Հայաստանն էլ տա՝ ասելու է՝ նախկիններն են մեղավոր:
2018-ի դրությամբ Շուռնուխը հայկական էր, Գորիս-Կապան մաքսակետեր չկային, 100-ից ավելի բնակավայրեր հայկական էին: 2018-ի դրությամբ 5000 տղա զոհված չէր, Շուշիում ադրբեջանական դրոշ չկար… 2018-ի դրությամբ Հայաստանը կզած չէր, Հայաստանը թուրքական վիլայեթ չէր: Էս մարդն ինչքան մնաց՝ մենք ամեն օր հանձնելու ենք, էսօր՝ Արցախը, վաղը՝ Սյունիքը:
Հայաստանում ունենք քաղաքական մի ռեժիմ, որն իր աթոռը պահելու համար պատրաստ է դառնալ թուրքական ճորտ:
Նիկոլ Փաշինյանը թուրքական օրակարգ է սպասարկում:
Նիկոլը սեղանի վրա էլ չի, գերտերությունները նրան սեղանի վրայից տշել են դռան հետևը…
 
Նիկոլը դարձել է դե ֆակտո Ադրբեջանի իշխանությունների կամակատարը, կառավարության նիստում ասում է՝ Ադրբեջանից ոչ պաշտոնապես ծանուցվել ենք մաքսակետ բացելու մասին, այսինքն՝ քսի՞ֆ են ստացել Ադրբեջանից, հա՞, և աբսուրդն էն ա, որ ամեն ինչ արվում է հրապարակային:
Էս մարդն առանց միջազգային պայմանագրի թույլ է տվել, որ Սյունիքում Ադրբեջանը մաքսակետ դնի:
 
Իսկ ինչո՞վ է զբաղված Արմեն Սարգսյանը՝ իր շահերը սպասարկելով, իր ուղևորություններով՝ Ամենայն հայոց տուրիստը, Ամենայն հայոց դիտորդը:
Նիկոլ Փաշինյանը կառավարվում է, առանց բացառության, բոլոր կենտրոններից, բացի Հայաստանից, չեմ բացառում՝ նաև թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, ինքը ձեռնտու է բոլորին, բացի հայերից: Ինքը չի սպասարկում Հայաստանի շահերը, անում է այն ամենը, ինչ ձեռնտու է Թուրքիային և Ադրբեջանին:
 
Նիկոլի Արցախ չգնալը քաղաքական վախկոտության վկայությունն է:
Սրանք խաղաղության անվան տակ գնում են ապառազմականացման, միակողմանի զիջումների:
 
Սաթիկ Սեյրանյան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին