Հարցազրույցներ
Նախկինների մերժած զինատեսակը ներկաները գնել են ավելի թանկ գնով. Հայկ Մամիջանյան
30.09.2021
Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին առնչվող քրեական գործին, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի խոսքով, բոլոր այն մարդիկ, որոնք Նիկոլի հետ գործարքի են գնացել, չբացահայտելով հակապետական, հակահայկական, դավաճանական գործողություններն ու հրահանգները, եւ ամենակարեւորը, անգործությունը, որը դրսեւորել է Նիկոլ Փաշինյանը պատերազմի օրերին, վաղ, թե ուշ պատժվելու են իրենց միամտության համար։ Մամիջանյանը նաեւ նկատեց` այն ժամանակ ԳՇ պետը նույն մարդն էր, որը հիմա էլ է զբաղեցնում այդ պաշտոնը, բայց իր հետ կապված առնչություն այս քրեական գործին դեռ չենք տեսնում։
ԹՎ 5 հ/ը