Հարցազրույցներ
Ո՞վ է բանակի գլխին՝ առյո՞ւծը, թե... սա է պարտության ամենամեծ խնդիրը
27.09.2021
24 TV֊ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Զրույցի հիմնական թեմաներն են արցախյան վերջին պատերազմը, ՀՀ անվտանգային հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները։ Զաքարյանի համոզմամբ՝ իշխանությունը չի կարողանում հաղթահարել տգիտությունը, Փաշինյանը չգիտի, թե ինչ է պետությունը։
Խոսելով պատերազմում բանակի արդյունավետության մասին՝ Զաքարյանը եկավ հետևյալ եզրակացությանը․
«Ո՞վ է բանակի գլխին, առյուծը, թե ո՛չ առյուծը, սա է պարտության ամենամեծ խնդիրը։ Փաշինյանը սպասարկում է Բաքվի և Անկարայի շահերը, կռվով Արցախը հանձնեցին, 44 օր ամեն ինչ արեց, որ թուրքը հասնի Շուշի»։
24news.am