Հարցազրույցներ
Հայկական շահն ու հայկական հարցի լուծումը գերադրական աստիճանի հասցրած Սերժ Սարգսյանին չկարողացան ներել. Կարեն Ավագյան
08.07.2021
ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շատ տարբեր մարդիկ տարբեր ձևաչափերով ասել են այս միտքը, բայց նախագահ Սերժ Սարգսյանի հեղինակային հոդվածից հետո ես ասելում եմ ավելի բաց։
Հայկական շահն ու հայկական հարցի լուծումը գերադրական աստիճանի հասցրած Սերժ Սարգսյանին չկարողացան ներել։
Երբևէ աշխարհի պատկերացումները չէին հանգել նրան, որ Հայաստանի նման փոքր երկրի մեծ օրակարգն ամբողջ ծավալով կարող է բանակցվել ու պսակվել հաջողությամբ։
Դրա համար այդ հաջողությունն ընդհատել էր պետք։
Իհարկե, կար այդ հաջողությունը ընդահատել ցանկացողներին խանգարելու եղանակ։ Դրա համար անհրաժեշտ էր ներքին խոհեմություն, ազգայինի բարձր գիտակցում, ստի ու կեղծիքի ուղու վերացում։ Այս ամենը հասարակության գործն էր։
Այս ամենը բանակցող, հայկական շահն առաջ մղողի թիկունքում կանգնածների գործն էր։
Մենք չենք հաջողել թիկունքում։
Մենք որպես հասարակություն զարմացած ու հիացած հետևելուց բացի ոչինչ չենք արել։
Հայկական շահն ու հայկական հարցի լուծումը գերադրական աստիճանի հասցրած Սերժ Սարգսյանը Կազան, Վիեննա, Սանկտ Պետերբուրգ տվեց Հայաստանին ու Արցախին։
Պատասխանը դրա 2018-ին թուրքին օժանդակությունն էր հրապարակում։
Փաստորեն միայն աշխարհը չէ, որ չներեց հայկական շահի առաջմղողին։
18-ը Հայաստանի ու Արցախի դիրքի, շահի ու առաջընթացի կասեցման մասին էր։ Կասեցրեցիք…
Հ.Գ. Ամեն ինչ քանդել եք, բայց Սերժ Սարգսյանը շարունակում է պայքարել, որ Արցախը երբեք չլինի ադրբեջանի կազում»։