Հարցազրույցներ

Ալիևն իզո՞ւր է ասում՝ դու ով ես, արա, որ ես քեզ հաղթած լինեմ. նրա մանկության երազանքն էր մեզ հաղթելը, չկարողացավ. Սերժ Սարգսյան

11.06.2021

Մեծագույն հիմարություն է, երբ հարևան կամ հակառակորդ երկրի ղեկավարը գրեթե ամեն օր հայտարարություններ է անում, իսկ դու ընդհանրապես հայտարարություններ չես անում, «Սյունյաց երկրին» տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

 
«Ո՞վ պետք է պատասխանի, մի անգամ մենք պատասխանեցինք, էս իշխանությունները սկսեցին մեզ քննադատել։ Ալիևին ես ի՞նչ պատասխանեմ։ Պատասխանողն ինքը պետք է պատասխանի, բայց ես չգիտեմ, թե ինչից ելնելով չի ուզում պատասխանի։ Ալիևն իզո՞ւր է ասում՝ դու ով ես, արա, որ ես քեզ հաղթած լինեմ, ու հետո անուններ տալիս, թե ում է հաղթում։ Ալիևի մանկության երազանքն էր մեզ հաղթելը, չկարողացավ, հիմա ասում է, թե մեզ է հաղթել։ Բայց ինչ-որ տեղ երևի ճիշտ է ասում, ես էլ ինձ համարում եմ պարտված։ Բա մեզ հաղթել է, մենք 30 տարի հաղթած ժողովրդի ներկայացուցիչներ էինք», – ասել է Սերժ Սարգսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին