Հարցազրույցներ
Կապիտուլյանտը ընտրությունների արդյունքում պետք է կապիտուլյացիայի ենթարկվի
06.05.2021
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը։ Երեկ Բաքվից Հայաստան վերադարձած երեք ռազմագերիների հարցում ջանքեր էին գործադրել ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, Ռուսաստանի Կառավարությունը, Պաշտպանության նախարարությունը։ Մինչդեռ միջազգային հանրության ու մեր կառավարության ջանքերն այդ ուղղությամբ ապարդյուն են և որևէ արժեք չունեն։ Երեկ Եվրախորհրդարանի ավելի քան 120 պատգամավոր դիմել էին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից Հայաստան վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին: Մինչ այդ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էր նամակներ հղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերին, ԵԽ և ԵԱՀԿ, ՄԱԿ գլխավոր քարտուղարներին՝ ակնկալելով կոմիտեի աջակցությունն Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում: