Հարցազրույցներ
Աշոտյան. «Փաշինյանը ծրագրավորված քանդեց այն ամենը, ինչի վրա խարսխված էր ազգային պետությունը»
15.04.2021
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է արացախյան պատերազմին և դրանով պայմանավորված որոշ իրողությունների։
Արմեն Աշոտյանի դիտարկմամբ` այն հանգամանքը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փորձում էր Ալիևի միջոցով կաշառել Սերժ Սարգսյանին, հայտնի դարձավ ավելի վաղ շրջանառված գաղտնալսումից և ակնհայտ է, որ նախորդ իշխանությունը երբեք չէր գնա հայրենիքը փողով վաճառելու գործարքին։
Ըստ նրա` կան բազմաթիվ խոսակցություններ, տեղեկություններ, որ նույն առաջարկն արվել է գործող իշխանությանը և Աշոտյանը կասկածներ ունի, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր գնալ նման գործարքի, որովհետև պատերազմը հասունացնելու, նման ապիկար ձևով տանելու, պատերազմից հետո հնարավոր ամեն ինչ հանձնելու շահագրգռվածությունը, ըստ ՀՀԿ փոխնախագահի, կարելի է բացատրել նաև Փաշինյանի կոռումպացված լինելով։
armeniasputnik.am