Հարցազրույցներ

Նիկոլի մղձավանջային օրերն առջևում են. ՀՀԿ-ն անակնկալ է պատրաստել. Հայկ Մամիջանյան

27.03.2021

Մենք մեր գործիքակազմում ունենք դեռևս մի քանի անակնկալ՝ գործող վարչակազմի համար, ՀՀԿ-ն և Հայրենիքի փրկության շարժումը որևէ ծրագիր չունի իրերը հավաքելու և տուն գնալու, նույնիսկ եթե 6 անգամ ընտրություն հայտարարի։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ նշելով, որ մինչև հունիսի 20-ի առավոտյան ժամը 08-ը փողոցային պայքարը դիտարկում են որպես լավագույն գործիք, եթե, իհարկե, որևէ իրողություն չփոխվի մինչ այդ։

 
«Ճանաչելով Նիկոլին ես ակնկալում եմ, որ ընտրություններն ինքը ինչ -որ պահի չեղարկելու է, ինչ -որ պատճառաբանությամբ, ընդ որում՝ դաշտի լի է նմանօրինակ պատճառաբանություններով, սկսած կորոնավիրուսի աճող թվերով վերջացրած ընտրական օրենսգրքի փոփոխությունով»,- նշել է Մամիջանյանը։
 
Նրա խոսքով՝ առնվազն հետաքրքրիր երևակայություն պետք է ունենալ, որպեսզի հուսալ թե ընտրությունները կարող են լինել ճգնաժամի հանգուցալուծում։
 
«Առաջինը՝ մենք խոսում ենք մի մարդու մասին, որը պատերազմ է կեղծել, ինչ խնդիր կա ընտրություններ կեղծելու։ Երկրորդ՝ մենք փորձառություն ունենք Նիկոլի կազմակերպած 2018-ի էյֆորիկ ընտրությունների, որոնք իրականացվում էին բռնաճնշումների և վարչական ռեսուրսի կիրառմամբ, և ամենագլխավորը՝ ինչի վերաբերյալ է լինելու քաղաքական դիսկուրսը»,- նշել է նա։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
pastinfo.am
 

← Վերադառնալ ցուցակին