Հարցազրույցներ
Այսօր կառավարությունը՝ ոստիկանական օղակի մեջ
24.02.2021
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր, լրագրող Մարգարիտ Եսայանը Խոսեցինք Հայաստանի ներքաղաքական վիճակից՝ ընդդիմության բողոքի ակցիաներից, անհնազանդության ակցիաների արդյունավետությունից և իշխանության հրամանով ուժայի կառույցների անիրավաչափ գործողություններից։
Հատկանշական է, որ երբևէ իշխանությունների կոշտ քայլերից բողոքող այսօրվա իշխանություններն ավելի դաժանորեն են հաշվեհարդար տեսնում այն ժողովրդից, որի միջոցով իշխանության են եկել։ Մարգարիտ Եսայանն անդրադարձավ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած սպառնալի հայտարարությանը, թե եթե ընդդիմադիրները մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ պետությունն իրավունք ունի կրակելու և հարց հնչեցրեց՝ ո՞ւմ վրա եք կրակելու՝ այն ծնողների՞, որոնք զավակներ են կորցրել այս պատերազմում, այն մարդկա՞ց, որոնք վստահելով՝ իրենց իշխանության են բերել։ Ինչո՞ւ իշխանությունները հրաժարական չեն տալիս, ի՞նչն է նրանց պահում իրենց աթոռներին՝ վա՞խը, թե դեռ պարտավորություններ են ստանձնել իրենց տերերի առաջ և պետք է մինչև վերջ այդ առաքելությունն իրականացնեն։
Մարգարիտ Եսայանը կարծիք հայտնեց, որ իշխանությունը զավթածները դեռ պետք է վերացնեն նաև Հայոց պահանջատիրության հարցը՝ բարի ծառայություն մատուցելով Թուրքիային, և այսօր իշխանության քայլերը դրա մասին են փաստում։ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը որքանո՞վ է նպաստավոր մեր պետականության պահպանման համար և այդ առումով իշխանությունը զավթածները ինչ գործունեություն են ծավալու, ո՞րն է այսօրվա Հայաստանի արտաքին ուղղվածությունը, որո՞նք են Հայաստանի վստահելի գործընկերները։
Մանրամասները՝ տեսանյութում
livenews.am