Հարցազրույցներ

Տիրապետում եմ բազմաթիվ տեղեկությունների, որոնք դոզաներով կարող եմ հանրայնացնել․ Արմեն Աշոտյան

17.02.2021

«Նախագահը խոսեց այնքանով, որքանով այդ հարցի սկզբունքային կետերը պետք էր հասկանալ, որ հետո անցներ Արցախյան հարցին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի այն հատվածին, որը վերաբերում էր Կարեն Կարապետյանին։

 
Հիշեցնենք, որ Ս․Սարգսյանը երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, թե 2018թ․ ապրիլի 23-ին հրաժարական տալով՝ իշխանությունը փոխանցել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին։ Այդ դեպքում ինչո՞ւ մինչև հիմա ոչ Ս․Սարգսյանը, ոչ ՀՀԿ-ից որևէ անդամ այդ մասին չէր բարձրաձայնում։
 
«Ես պետք է հայտարարե՞մ, որ հունվարից հետո գալիս է փետրվարը: Բոլորը տեսան, չէ՞, որ Ս.Սարգսյանից հետո եկավ Կ.Կարապետյանը: Եվ ընդդիմադիր գործիչները փորձեցին շարժումն ուղորդել այնպես, որ «մերժիր Սերժին» արտահայտությունը դարձավ «մերժիր Սերժի Կարենին», -պատասխանեց նա:
 
Հարցին, թե ինչու է Կ.Կարապետյանն ընդունել իշխանությունը ստանձնելու վերաբերյալ Ս.Սարգսյանի առաջարկը, բայց հետո հրաժարվել, Ա.Աշոտյանը պատասխանեց․
 
«Տիրապետում եմ բազմաթիվ ինֆորմացիաների, որոնք հետզհետե տարբեր դոզաներով պատեհ պահին ճիշտ նշանակումներով կարող եմ հանրայնացնել։ Բայց Կ․Կարապետյանից առաջ ընկնել, չեմ կարծում, որ կոռեկտ է։ Հատկապես, որ նախագահն ասաց՝ իշխանափոխության մասին դեռ կխոսի»:
 
Ա.Աշոտյանը պատասխանել է նաև Ս.Սարգսյանի հարցազրույցի` Արցախին վերաբերող հայտարարություններին:
 
Մանրամասները` տեսանյութում
 
a1plus.am
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին