Հարցազրույցներ

Մենք երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե ինչ ենք ստանալու. Սերժ Սարգսյան

14.02.2021

 Մենք երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

 
 
Հեռուստաընկերությունը հրապարակել է անոնսը՝ հայտնելով, որ Սերժ Սարգսյանը խոսել է կապիտուլյացիայի պատճառների, ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումների, ապագային միտված ծրագրերի մասին:
 
«Համանախագահ երկրներից մեկի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ինքն ինձ ուղիղ հարցրեց՝ ասաց, Սերժ, կարող ես ազնվորեն ասել, թե որն է քո նպատակը Արցախի հարցում, ուզո՞ւմ ես արդյոք խնդիրը լուծվի, թե՞ ուզում ես ստատուս քվոն պահպանվի: Ես անկեղծորեն ասացի, որ ուզում եմ խնդիրը լուծվի, ես չեմ ուզում այս խնդիրը թողնել հաջորդ սերունդների ուսերին: Հաջորդ հարցը  հետևեց՝ իսկ քո պատկերացմամբ ինչպե՞ս կարող է այս խնդիրը լուծվել»,-ասում է ՀՀ 3-րդ նախագահը:
 
 
Հարցազրույցը եթեր կհեռարձակվի երկուշաբթի ժամը 21:00-ին:
 
tert.am
 

← Վերադառնալ ցուցակին