Հարցազրույցներ

Նիկոլն աշխարհում այսօր շատերին ձեռք է տալիս, ոնց ուզում՝ օգտագործում են. Արմեն Աշոտյան

06.02.2021

Մենք որպես պետություն նման ենք զանգվածային բռնաբարության ենթարկված մի զոհի, որին տեսնելուց բոլորը խղճում են, բայց մեջքի հետևից ինչ ասես չեն խոսում։ Մենք այսպիսի թրաֆիկինգի զոհի կարգավիճակ ունենք այսօր որպես պետություն և սա ակնհայտ է աշխարհի տարբեր մայրաքաղաքներում։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

 
Ավելին՝ պետությանը նման արհավիրքի առջեւ հասցրած անձը դեռ շարունակում է Հայաստան ներկայացնել։
 
«Այսինքն` մենք երկու չեպե ունենք հիմա. Մեկն այն է, որ խայտառակ պարտություն ենք կրել այդ ստահակի պատճառով, իսկ երկրորդն այն է, որ այդ ստահակը շարունակում է մեզ ներկայացնել արտաքին աշխարհում»,- ասել է Արմեն Աշոտյանը։
 
Գործչի արձանագրմամբ՝ Հայաստանը պարտվել է, խայտառակ պարտություն է կրել մտադրված, դավադիր դիվանագիտությամբ։ «Մենք ավելի շատ հող ենք հանձնել թղթով, քան արյամբ, Քարվաճառ, Լաչին, Աղդամ...»,- նշել է Աշոտյանը։
 
Նրա դիտարկմամբ՝ Նիկոլն աշխարհում այսօր շատերին ձեռք է տալիս, ոնց ուզում՝ օգտագործում են, ինչ ասում են՝ գլուխը կախ անում է։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
pastinfo.am
 

← Վերադառնալ ցուցակին