Հարցազրույցներ

Հոկտեմբերի 12-ին Նիկոլին ասել եմ` զանգի Պուտինին, խնդրի կանգնեցնել պատերազմը. նա մերժեց նաեւ Պուտինին. Շարմազանով

19.11.2020

Մինչև պատերազմը ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն, ըստ իր հարցազրույցի, Նիկոլին ասել է, որ թուրք-ադրբեջանական սպառնալիքը իրական է և Փաշինյանը փոխարեն զբաղվեր եռամսյա զորահավաքներ կազմակերպելով, պետությունը դներ ռազմական ռելսերի վրա, նախապատրաստվեր այդ անխուսափելի պատերազմին, զբաղվել է ֆեյքերով, լայքերով, լայվերով, բացի բուն պարտականությունից։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԱԺ նախկին փոխոխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

 
Պատերազմի սկսվելուց 3-4 օր հետո, նույն Գասպարյանը, ինչպես ինքն է հայտարարել, Փաշինյանին ասել է կանգնեցրու պատերազմը: Ավելին, էդ.Շարմազանովը նշեց, որ հոկտեմբերի 12-ին Փաշինյանի հետ կառավարությունում հանդիպման ժամանակ ինքն ուղղակի ասել է զանգի, խնդրի Պուտինին, քո ռազմավարական դաշնակցին, որ կանգնեցնեն պատերազմը, որովհետև ունես ռեսուրսի խնդիր, և հաջորդիվ կորուստներն ավելի մեծ են լինելու։ «Բայց ինչ ենք տեսնում, ՌԴ նախագահ Պուտինն ասում է որ հոկտեմբերի 19-20-ին Փաշինյանին առաջարկել է հարավային աննշան տարածքային կորուստներից հետո ավարտել պատերազմը, ռուս խաղաղապահներ մտնելով և Շուշի փախստականների վերադարձով, հայկական վերահսկողության ներքո, և այս առաջարկը Փաշինյանը հոկտեմբերի 20-ին մերժել է», - ասաց բանախոսը` նշելով, որ այդ առաջարկի մերժումը կարող էր ձեռնտու լինել Ալիեւին, Սորոսին ու էրդողանին:
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
pastinfo.am
 

← Վերադառնալ ցուցակին