Հարցազրույցներ

Ես ունեմ խորը կասկած, որ Նիկոլ Փաշինյանի վրա կոմպրոմատներ կան․ Արմեն Աշոտյան

26.09.2020

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասում է․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեպքում իրենք երբեք իրենց թույլ չենք տվել մտնել անձնական տիրույթ և ընտանիք։ Նա գտնում է, որ գործող իշխանությունները դա թույլ են տվել։

 
Բայց չէ որ 2015թ․ երբ ՀՀԿ-ի իշխանությունը Գ․Ծառուկյանին ստիպում էր փակել քաղաքականության էջը, տեղեկություններ էին շրջանառվում, թե գիշերը նրա որդիներին առևանգել են։ Գագիկ Ծառուկյանն ինքն է անձամբ հայտարարել, թե մի գիշերում իր 600-700 համակիրներին տարել են։
 
Ա․Աշոտյանն ասում է, թե նման զուգահեռների մասին չի խոսում անգամ ԲՀԿ-ն, և 2015թ․ նման լայնածավալ ռեպրեսիվ ապարատի գործադրում չի եղել։
 
«Այո եղել է էմոցիաների պոռթկում բոլոր կողմերից, ԲՀԿ-ի հետ մեր ջրերը միշտ չէ որ միասին են հոսել, բայց երբեք մենք մեզ թույլ չենք տվել հատել կարմիր գծերը»,- ասում է նա։
 
Նա նաև գտնում է, որ Ն․Փաշինյանը բազմաթիվ փաստերով պետք է պարտական լիներ Գ․Ծառուկյանին՝ վարչապետի պաշտոնում իր առաջադրումով, ընտանեկան միջոցառումներին մասնակցելու հրավերով։
 
«Երբ Ն․Փաշինյանն ու իր թիմը տժժում էին Մելաձեի երգի տակ Գ․Ծառուկյանի դստեր հարսանիքին։ Իսկ եթե Գ․Ծառուկյանը կալանավորվի, ԲՀԿ-ի համակիրներն ավելի են բորբոքվելու, չկալանավորելու դեպքում էլ կապացուցվի, որ Ն․Փաշինյանը հերթական անգամ ամպագոռգոռ խոսում է»,- հավելում է Ա․Աշոտյանը։
 
Վերջինս նաև վարչապետից պահանջում է հերքել Դուշամբեում կայացած հանդիպման վերաբերյալ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները․
 
«Ես ունեմ խորը կասկած, որ Ն․Փաշինյանի վրա կան կոմպրոմատներ, նա չի հերքում այդ հայտարարությունները։ Քարոզչական ճակատում Հայաստանը պարտվում է Ադրբեջանին»։
 
Ա․Աշոտյանը անդրադարձավ նաև հոկտեմբերի 8-ին ԲՀԿ, «Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցության հրավիրած հանրահավաքին և ասաց, որ ՀՀԿ-ում դրան մասնակցելու վերաբերյալ քննարկում չի եղել։
 
Ընդդիմադիր քաղաքական դաշտում տարբեր կուսակցություններ համագործակցության տարբեր քննարկումներ են անցկացնում, մինչդեռ ՀՀԿ-ն որևէ մեկի հետ չի հանդիպում։ Արդյոք դա չի նշանակո՞ւմ, որ խուսափում են ՀՀԿ-ի հետ համագործակցելուց։
 
«Անիմաստ է մեզ կռվացնել ԲՀԿ-ի, Վանեցյանի, Քոչարյանի հետ, ՀՀԿ-ն ինքնաբավ լինելով՝ միաժամանակ պատրաստ է համագործակցության օրակարգ մշակել ՀՀ ապագայի վերաբերյալ»,- Ասաց Ա․Աշոտյանը։
 
 
 
Մանրամասները՝  տեսանյութում
 
a1plus.am
 

← Վերադառնալ ցուցակին