Հարցազրույցներ

Փաշինյանի հրաժարական, անցումային կառավարություն, արտահերթ ընտրություններ. սա՛ է ՀՀԿ-ի օրակարգը

15.09.2020

 ՀՀԿ-ն դեռևս ամիսներ առաջ է առաջարկել իր քաղաքական թեզը, սկզբունքներն ու օրակարգը, այն է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ այս ճանապարհին Հանրապետական կուսակցությունը կարող է օգտվել քաղաքական ողջ գործիքակազմից, որը չի հակասում ՀՀ-ի օրենսդրությանը։

 
Նրա գնահատմամբ՝ այս օրակարգը հիմնված է և հասարակական պահանջի, և մեր գաղափարախոսության, և ամենակարևորը՝ մեր պետության շահի վրա։ «Ես այն կարծիքին չեմ, որ շատ է նա ճիշտ է, եթե այդպես մտածեի 2018-ի ապրիլից չէի պայքարի այս իշխանության դեմ, երբ բնակչության ճնշող մեծամասնությունը ծափահարում էր Փաշինյանին, իսկ ես ու իմ մեկ երկու գործընկերներ այլընտրանքային կարծիք էինք ներկայացնում», ասել է ԱԺ նախկին փոխխոսնակը
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
pastinfo.am
 

← Վերադառնալ ցուցակին